UTEKS ИГП-38

Ապրանքի  նկարագրությունը

Մետաղահատ հաստոցների, ավտոմատ հոսքերի, մամլիչային և այլ արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերի համար որպես աշխատանքային հեղուկներ օգտագործվող յուղեր։ Հիդրավլիկ շարժակի կիրառման մասշտաբներն էապես ընդլայնվել են։ Փաստացի անհնար է նշել արդյունաբերության այնպիսի ճյուղ, որտեղ հիդրավլիկ շարժակը չկիրառվեր։ Հիդրավլիկ սարքավորումների զարգացումն ուղեկցվում է աշխատանքային հզորությունների և ծանրաբեռնվածությունների ավելացմամբ, ինչով պայմանավորված մեծանում են պահանջները հիդրավլիկ համակարգերի համար յուղերի շահագործման հատկությունների նկատմամբ։  Ներկա պահին մշակված է այդ համակարգերի համար բարելավված հակաօքսիդացման, հակակոռոզիոն, մաշվածությանը դիմակայող և մեծ ծանրաբեռնվածությունից սարքերը պաշտպանող հատկություններ ունեցող յուղերի արդյունաբերական արտադրությունը։ Դրան զուգահեռ տարածված են չափավոր ջերմաստիճանների և ճնշումների պայմաններում աշխատող հիդրավլիկ համակարգեր, որոնց աշխատունակությունն ապահովվում է առանց հավելումների նավթային յուղերով։ Հիդրավլիկ համակարգերի աշխատանքային պայմանների լայն դիապազոնի և յուղելու նյութերին ներկայացվող շահագործման պահանջներին համապատասխան՝ արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերի համար յուղերը պայմանականորեն բաժանում են չորս խմբերի։

ԻԳՊ-38-ը խոր սելեկտիվ մաքրման թորվածքային, մնացորդային և թորվածքայինի ու մնացորդայինի խառնուրդներ ծծմբային նավթերից, հակաօքսիդային, հակակոռոզիոն, մաշվածության դեմ և հակափրփուր հավելումներով յուղ է։  ԻԳՊ շարքի յուղերը հանդիսանում են հիմնական յուղեր մետաղահատ հաստոցների, ավոտմատ հոսքերի, ծանր մամլիչների և այլ արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերի համար։ ԻԳՊ-18 – ԻԳՊ-49 և ՎՆԻԻՆՊ-403 մակնիշների յուղերը հիմնականում կիրառում են հայրենական և արտասահմանյան հաստոցների հիդրոշարժակներում տնտեսության տարբեր ճյուղերում։ ՎՆԻԻՆՊ-403 յուղն իր նշանակությամբ և հատկություններով նույնական է ԻԳՊ-30 յուղին։ ԻԳՊ-72-ԻԳՊ-114 մակնիշի յուղերն օգտագործում են ծանր մամլիչային սարքավորման հիդրավլիկ համակարգերում։


ЮТЕКС ИГП-38

Описание продукта

Масла, употребляемые в качестве рабочих жидкостей для гидравлических систем металлорежущих станков,
автоматических линий, прессового и другого промышленного оборудования. Масштабы использования
гидравлического привода значительно расширились. Практически невозможно назвать такую отрасль
промышленности, в которой гидравлический привод не нашел бы применения. Развитие гидравлических
устройств сопровождается непрерывным увеличением рабочих мощностей и нагрузок, в связи с чем
повышаются требования к эксплуатационным свойствам масел для гидравлических систем. В настоящее
время освоен промышленный выпуск масел для этих систем с улучшенными антиокислительными,
антикоррозионными, противоизносными и противозадирными свойствами. Наряду с этим распространены
гидравлические системы, работающие при умеренных температурах и давлениях, работоспособность
которых обеспечивается нефтяными маслами без присадок- В соответствии с широким диапазоном рабочих
параметров гидравлических систем и предъявляемыми к смазочным материалам эксплуатационными
требованиями, масла для гидравлических систем промышленного оборудования условно делят на четыре
группы.

Масла ИГП-38  дистиллятное,остаточное и смеси дистиллятных и остаточных масел глубокой селективной
очистки из сернистых нефтей с антиокислительной, антикоррозионной, противоизносной и антипенной присадками.
Масла серии ИГП являются основными маслами для современных гидравлических систем металлорежущих станков,
автоматических линий, тяжелых прессов и другого промышленного оборудования. Масла марок ИГП-38 –
применяют, в основном, в гидроприводах отечественных и импортных станков в
различных отраслях народного хозяйства.