kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Յարնեֆտ yarneft ярнефть Ընդհանուր նշանակության քսուք Multi-purpose Общего назначения Солидол Ж SOLIDOL J

Yarneft Քսուք ՍՈԼԻԴՈԼ Ժ

10 Դր․

Ընդհանուր նշանակության քսուք

Clear

Քսուքի  նկարագրությունը

Սոլիդոլները պատրաստվում են տեխնիկական ճարպերի բաղադրության մեջ մտնող ճարպաթթուների հիդրատացված կրածնային օճառներով հանքային յուղի խտացմամբ։

Սոլիդոլները կիրառվում են +600C մինչև +700C ջերմաստիճանային պայմաններում աշխատող մեխանիզմներում, քսուքները նախատեսված են մեքենաների և մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի, ձեռքի և այլ գործիքների շփման կոպիտ հանգույցների, ծխնիների, դանդաղընթաց ատամնանվավոր ռեդուկտորների պտուտակավոր և շղթայական փոխանցումների համար։ Մեքենաների մեջ սոլիդոլներն օգտագործում են կոպիտ չպաշտպանված շփման հանգույցների համար, որտեղ բացակայում է  +650C գերազանցող տաքացումը։

Սոլիդոլ տիպի քսուքներն ունեն բարձր ջրակայունություն և հիանալի կոնսերվացնող հատկություններ։ Կիրառման ջերմաստիճանային միջակայքը -250C-ից մինչև +650C ջերմաստիճանն է։ Քսուքը անձրևի, արևի, քամու ազդեցությանը ենթարկվող բաց մակերևույթներին քսելիս սոլիդոլը հուսալիորեն պաշտպանում է կոռոզիայից՝ քիչ զիջելով ածխաջրածնային կոնսերվացնող քսուքներին։ Սակայն սոլիդոլները կարելի է մակերևույթներին  քսել  միայն առանց  քսուքը  հալեցնելու, քանի որ  հալեցման  դեպքում (+80-900C բարձր) դրանք անդառնալիորեն քայքայվում են։

Սոլիդոլները կարող են խորհուրդ տրվել երկարատև կոնսերվացիայի պայմաններում օգտագործման համար քսելով բաց երկնքի տակ պահվող մեխանիզմների արտաքին մակերեսներին, պահեստային մասերին։

բնութագիր

ՑուցանիշներըՍոլիդոլ յուղային Սոլիդոլ Ժ
Արտաքին տեսքըԲաց դեղինից մուգ դարչնագույն  միասեռ քսուք առանց գնդերիՄիասեռ քսուք առանց գնդերի
Կաթիլացման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր7878
Կոլոիդային կայունություն, %, ոչ ավել7-13
Թափանցելիությունը 250C պայմաններում, մմ 10-1230-290200-300
Ամրության սահման 500C պայմաններում, Պա, ոչ պակաս196190
Ջրի զանգվածային բաժին, %, ոչ ավել2.53.0

ապրանքի հարցում

 

     

    Privacy Preference Center