ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

«Կուպրսինթեզ» ՍՊ Ընկերության կայքէջում որևէ ապրանքի հարցում անելիս՝ Ձեր կողմից պետք է տրամադրվի հեռախոսահամար և առաքման հասցե, որը Ընկերությունը կպահպանի բացառապես գաղտնիության շրջանակներում և չի տրամադրի երրորդ անձանց՝ առանց Ձեր իմացության և թույլտվության։

kuprsintez.am կայքից օգտվելու կարգը. լրացրեք Ձեր հասցեն, կոնտակտային տվյալները: Կարող եք պատվիրել նաև՝ զանգահարելով Ընկերության հեռախոսահամարներին։

ԳՆՎԱԾ  ԱՊՐԱՆՔԻ  ՎԵՐԱԴԱՐՁ

«Կուպրսինթեզ» ՍՊ Ընկերությունը վերադարձվող կամ փոխարինվող ապրանքն ընդունում է իր գտնվելու վայրում, իսկ վերադարձի դեպքում Ընկերությունը ապրանքի փոխադրման պարտավորություն չունի:

«Կուպրսինթեզ» ՍՊ Ընկերության կայքից գնման նպատակով որևէ ապրաք ընտրելիս՝ կախված ապրանքի տեսակից, պատվերի քանակից և այլ գործոններից, ապրանքը հնարավոր կլինի հետ վերադարձնել և փոփոխել, տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե՝

    • հետ է ընդունվում և/կամ փոխարինվում է, եթե պահպանված են ապրանքի նախնական գործարանային ապրանքային տեսքը, ապրանքը չի օգտագործվել, առկա են կապարակնիքները, ապրանքային պիտակները,  պահպանված են դրա սպառողական հատկությունները, այնպես, որ այն հնարավոր լինի կրկին ցուցադրել և վաճառել;
    • կախված ապրանքի տեսակից և ձևից՝ ապրանքը չի ենթարկվել որևէ որակական փոփոխության, /օրինակ՝ ապրանքը բացված, օգտագործված, իր ապրանքային նշանակությունը փոխած, ժամկետն անցած և այլ, տվյալ՝ գնված ապրանքի վիճակը վատթարացնող իրավիճակներով պայմանավորված դեպքերում/,

Ապրանքը չի կարող հետ վերադարձվել, եթե դրա պատրաստումը, ներկրումը, մատակարարումը իրականացվել են անհատական պատվերով՝ գնորդի հատուկ պահանջներին համապատասխան։

Գնորդը վճարված գումարը հետ պահանջելու իրավունք ունի առաքման համար նախատեսված վերջնաժամկետի ավարտից հետո՝ ապրանքը չստանալու դեպքում:

    • Երբ գնորդը 14 օրյա ժամկետում դիմում է ապրանքի փոխարինման կամ վերադարձի համար, Ընկերությունը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխանի գնորդի դիմումի բավարարման կամ մերժման պատճառների մասին:
    • Փոխարինման կամ վերադարձն ընդունելու դրական որոշման մասին ծանուցումը էլեկտրոնային հասցեին ստանալու, հեռախոսազանգի միջոցով կամ այլ եղանակով ծանուցվելու պահից՝ գնորդը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում սեփական միջոցներով իրականացնել փոխարինվող կամ վերադարձվող ապրանքի փոխադրումը և հանձնումը Ընկերությանը, բացառությամբ՝ թերություններով ապրանք(ներ)ի հետ վերադարձի դեպքում:
    • Գնոդի կողմից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ապրանքը փոխարինման կամ վերադարձի նպատակով Ընկերություն չներկայացնելու դեպքում՝ գնորդը համարվում է հրաժարված նման պահանջից և դիմումը համարվում է Ընկերության կողմից պատշաճ կատարված:
    • Վերադարձի կամ փոխարինման դեպքում գումարի (գումարի տարբերության) վերադարձը կարող է լինել բացառապես այն դեպքում, երբ ապրանքը Ընկերության կողմից ընդունելի վիճակում վերադարձվել է Ընկերության պահեստ:
    • Ապրանքի վերադարձի դեպքում Ընկերությունը պարտավոր է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել գումարը գնորդի (օգտատիրոջ) այն հաշվեհամարին, որից կատարվել է վճարումը կամ գնորդի կողմից գրավոր ներկայացված այլ հաշվեհամարին:

Ապրանքի վերադարձման դեպքում գումարը ենթակա է վերադարձման, եթե՝

    • Նախատեսված ժամկետի ավարտից հետո գնորդը չի ստացել պատվիրված ապրանքը:
    • Առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում տվյալ ապրանքի նկարագրությանը և տեխնիկական չափանիշներին:
    • Առաքվել է վնասված կամ թերություններով ապրանք:
    • Ապրանքը վերադարձվել է 14 օրյա ժամկետում այն վիճակում, ինչպես առաքվել է՝ առանց վնասելու, ինչպես ապրանքը, այնպես էլ դրա փաթեթավորումը:

Ապրանքը և գումարը ենթակա չեն վերադարձման, եթե՝

    • Գնորդը պարբերաբար պատվերներ է կատարում, սակայն տարբեր չհիմնավորված պատճառաբանություններով վերդարձնում է ապրանքը:
    • Ապրանքը գնորդի կողմից վերադարձվում է վնասված վիճակում կամ կոմպլեկտային ապրանքի դետալների բացակայությամբ:
    • Ապրանքը վնասվում է գնորդին առաքելուց հետո կամ գնորդի կողմից Ընկերության պահեստից գնելուց հետո, երբ փոխադրումը կազմակերպվում և իրականցվում է գնորդի կողմից սեփական միջոցներով և ռիսկով:
    • Ապրանքը գնորդի կողմից վերադարձի կամ փոխարինման պահանջ ներկայացնելուց և Ընկերության համաձայնությունը ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Ընկերություն չի ներկայացնում:
    • Ապրանքի և գումարի հետ վերադարձի պահանջը գնորդի կողմից ներկայացվում է ապրանքը գնորդի կողմից ստանալուց 14 (տասնչորս) օր հետո:

Ընկերության կողմից ապրանքը վերադարձման ոչ ենթակա որակվելու դեպքում՝ գնորդը կծանուցվի հետ վերադարձի մերժման վերաբերյալ, ինչի դեպքում հատուցում չի նախատեսվում:

Այն դեպքում, երբ Ընկերության մոտ հիմնավոր կասկածներ են առաջացել օգտատիրոջ կողմից վերադարձի կարգավորումը չարաշահելու առումով (օրինակ՝ ապրանքի հաճախակի հետ վերադարձ առանց հիմնավոր պատճառների), ապա Ընկերությունը իրավունք ունի հրաժարվելու ապրանքը հետ ընդունելուց՝ որպես առցանց գնման կարգավորման անհիմն չարաշահում և արգելափակելու օգտատիրոջը: