Yarneft Տրանսմիսիոն յուղ ТАД-17
Հանքային տրանսմիսիոն յուղ
Ապրանքի նկարագրությունը
ТАД-17и (ТМ-5-18) տրանսմիսիոն յուղը ունիվերսալ բոլոր սեզոնների համար նախատեսված հանքային յուղ է ավտոմեքենաների տրանսմիսիաների, ինչպես նաև այլ շարժական տեխնիկայի համար, որն աշխատում է բարդ ջերմաստիճանային պայմաններում բարձր տեսակարար ծանրաբեռնվածությամբ և սահքի արագությամբ։ Պարունակում է բարձր արդյունավետության հավելանյութերի փաթեթ (բազմաֆունկցիոնալ ծծումբ, ֆոսֆոր պարունակող հավելանյութ, դեպրեսորային և հակափրփրային հավելանյութեր)։
ТАД-17и (ТМ-5-18) յուղը գերազանց է բոլոր տեսակի փոխանցումների, այդ թվում՝ հիպոիդ, յուղման համար։ Յուղի պարունակության մեջ բացի մնացորդային յուղերից մտնում են նաև թորվածքային յուղեր, որոնք ստացվում են ձյութի զտումից։ Ունի գերկայուն յուղային թաղանթ, որն ապահովում է տրանսմիսիայի ապահով աշխատանքը շփման գոտիներում հպման լարված ռեժիմների ժամանակ։
ТАД-17и յուղի անվանացանկը վերծանվում է որպես՝
ТА (տրանսմիսիոն, ավտոմոբիլային),
Д տառը (թորվածքային),
И տառը՝ յուղը պարունակում է հավելանյութերի համալիր։
ԳՈՍՏ 17479.2-85 համաձայն՝ ТАД-17и յուղը աշխատանքի լարվածության մակարդակով և մածուցիկության դասերով համապատասխանում է ТМ-5-18 նշանակմանը, որտեղ՝
ТМ նշանակում է «տրանսմիսիոն յուղ»։
Ըստ API GL-5 դասակարգման՝ համապատասխանում է Shell, SpiraxND90 Mobil, Mobilube ND90 BP, Multi Gear SAE90 EP Esso, Gearoil 90 EP արտասահմանյան ստանդարտներին։
բնութագիր
Ցուցանիշի անվանումը | ТАД-17 |
---|---|
Կինեմատիկ մածուցիկություն 1000C պայմաններում | 17մմ2/վ |
Խումբն ըստ շահագործման հատկանիշների | 5 |
Մածուցիկության դասը (միջին մածուցիկությունը 1000C պայմաններում) | 18մմ2/վ |
Աշխատունակ է | от -25°С до 130-140°С |
Յուղի փոխարինման ժամկետը կազմում է | 60000-80000 կմ |
ապրանքի հարցում