Yarneft Յուղ И-8А
Ընդհանուր նշանակության յուղ
Ապրանքի նկարագրությունը
Արդյունաբերական յուղ И-8А (ԳՈՍՏ 20799-88) ընդհանուր նշանակության յուղ, թորվածքային, սելեկտիվ մաքրմամբ ցածր ծծմբային և ծծմբային նավթերից։ Չի պարունակում հավելանյութեր։
Կիրառության ոլորտը
Կիրառում են արդյունաբերության տարբեր ճյուղերում առավել լայն տարածված թեթև ծանրաբեռնվածության, բարձր արագության հանգույցների և մեխանիզմների յուղման, մանրաթելերի յուղման համար և յուղերի, քսուքների և ռետինների արտադրությունում: Բացի դրանից, И-8А կիրառում են կաշիների յուղման համար, մածուկների, մազտաքների, լուսամուտի մածկանի և այլնի պատրաստման համար։ Տնտեսության մի շարք ճյուղերում այս յուղն օգտագործում են որպես տարբեր շինարարական մեքենաների հիդրավլիկ համակարգերի համար աշխատանքային հեղուկ: И-8А յուղը կիրառում են նաև կոտոնային և միացնող տրիկոտաժային մեքենաների համար, 5-15000 րոպե-1 պտտման հաճախականությամբ աշխատող քիչ ծանրաբեռնվածությամբ շփման հանգույցների համար, կարի և գործելու մեքենաների համար, մետաղ կտրող հաստոցների հղկման անիվների իլիկների, չափող և հսկող սարքերի համար: Կարելի է փոխարինել ИЛС-5, ИЛС-10 և И-5А յուղերով։
բնութագիր
Ցուցանիշի անվանումը | Ստանդարտ ըստ ԳՈՍՏ (ՏՊ) |
---|---|
Կինեմատիկ մածուցիկություն 400C պայմաններում, մմ2/ս | 9-11 |
Թթվային թիվ, մգ КОН յուղի 1 գ համար, ոչ ավել | 0,02 |
Մոխրայնություն, %, ոչ ավել | 0,005 |
Ծծմբի զանգվածային բաժինը ծծմբային նավթերից ստացված յուղերում, %, ոչ ավել | 1.0-1.1 |
Մեխանիկական խառնուրդների պարունակությունը | բացակայում են |
Ջրի պարունակությունը | հետքեր |
Խտությունը 200C պայմաններում, կգ/մ3, ոչ ավել | 880 |
Սառեցման (թանձրացման) ջերմաստիճանը, 0C, ոչ բարձր | -15 |
Գույնը ЦНТ գունաչափի վրա, ЦНТ միավորները, ոչ ավել | 2.0 |
Բաց հալքանոթում որոշվող բռնկման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր | 130 |
Օքսիդացման դեմ կայունություն | |
Օքսիդացված յուղի թթվային թվի ավելացում, մգ КОН յուղի 1 գ համար, ոչ ավել | 0.30 |
Խեժերի ավելացում, %, ոչ ավել | 1.5 |
Սելեկտիվ մաքրման յուղերում լուծիչների պարունակությունը | բացակայում են |
ապրանքի հարցում