RIKOS Ցիատիմ-201 քսուք

Ապրանքի  նկարագրությունը

Циатим-201 քսուքը հակաշփումային տարբեր նպատակների համար քսուք է, որն օգտագործվում է քիչ և միջին ծանրաբեռնվածության սահման, շփման և ճոճման հանգույցներում։ Քսուքի կիրառման ոլորտներն են ավիացիոն և ավտոմեքենաների տեխնիկան, էլեկտրոմեխանիկական քարշակները, ճշգրիտ գործիքները և այլն։

Циатим 201-ի առանձնահատկությունն այն է, որ քսուքը կարող է աշխատել ցածր ջերմաստիճանի (մինչև -600C), ոչ բարձր խոնավության և ոչ էական մեխանիկական ծանրաբեռնվածության պայմաններում։ Դրա շնորհիվ ամենուրեք օգտագործվում է  ավտոմեքենաներում, մասնավորապես՝ Հեռավոր Հյուսիսի պայմաններում։

Բաղադրությունն իրենից ներկայացնում է քիչ մածուցիկ նավթային յուղի խառնուրդ, որն ընթացքում թանձրացվում է լիթիումային օճառով (լիթիումի ստեարատով)։ Դրանից բացի, այն պարունակում է հակաօքսիդացնող հավելանյութ և ապահովում է բարձր ցրտադիմացկունություն և դժվարահակություն։ Տեսանելիորեն  Циати-201-ը բաց դեղին կամ բաց դարչնագույն քսուք է։