RIKOS Ցիատիմ-203 քսուք

Կիրառության  ոլորտը՝

Циатим-203-ը պլաստիկ հակաշփումային քսուք է բարձր տեսակարար ծանրա- բեռնվածությունների պայմաններում աշխատող մեխանիզմների յուղման համար։ Քսուքը նախատեսված է ատամնավոր, թրթուրավոր փոխանցիչների, սահման և ճոճման առանցքակալների, տարբեր ուժային քարշակների, պտուտակային զույգերի, ծանրաբեռնված ռեդուկտորների, բաց տարածքներում շահագործվող մեխանիզմների, ավտոմեքենաների շփման հանգույցների յուղման համար։

Ըստ միջազգային դասակարգումների քսուքը համապատասխանում է՝

NLGI 2,  DIN 51502, KP2E-50

Բաղադրությունը՝

Նավթային յուղ՝  խտացված տեխնիկական սալոմասի և ծծմբային ասիդոլի լիթիումային օճառով, պարունակում է մածուցիկ և պաշտպանիչ հավելանյութ։

Շահագործման հիմնական հատկությունները՝
  • գերազանցում է Циатрим-203-ը քիմիական և կոլոիդային կայունությամբ,
  • ջրակայուն է մաշվածության դեմ բնութագրերով,
  • աշխատունակ է մինուս 500C-ից մինչև 900C ջերմաստիճանի պայմաններում։