RIKOS Քսուք 1-13
Ընդհանուր նշանակության քսուք
Քսուքի նկարագրությունը
Քսուք 1-13՝ ընդհանուր նշանակության քսուք է, պատրաստվում է հանքային յուղի և գերչակի յուղի թթուների նատրիում-կալցիում օճառի հիման վրա։
Քսուք 1-13-ը կիրառում են մինուս 200C-ից մինչև պլյուս 1100C ջերմաստիճանների պայմաններում աշխատող մեխանիզմների և մեքենաների ճոճման և սահման շփման հանգույցների համար։ Քսուք 1-13-ը հիմնականում կիրառվում է էլեկտրական շարժիչների առանցքակալների (մինչև +80 -900C ջերմաստիճանների պայմաններում), մեքենաների անիվների անվակունդերի և այլ համանման շփման հանգույցների համար։ Բավականին հզոր մեխանիզմներում քսուքը պահպանում է աշխատունակությունը մինուս 400C ջերմաստիճանի պայմաններում։
Քսուք 1-13-ի ջրակայությունը ցածր է, ջրի հետ շփման ժամանակ այն էմուլգացվում է և լուծվում ջրի մեջ։ Խոնավ օդի հետ շփման ժամանակ քսուք 1-13-ի արտաքին շերտի վրա կարող է ջուր գոյանալ և այդ պատճառով քսուքի շահագործման հատկությունները նվազում են։ Արդյունաբերությունում տարբեր նպատակների համար ծառայող Литол-24 տիպի քսուքի լայնորեն կիրառման պատճառով քսուք 1-13-ի կիրառման ոլորտները աստիճանաբար նեղանում են։ Չնայած դրան, քսուք 1-13 ծառայության ժամկետը առանցքակալներում բավականին երկար է, այսպես, էլեկտական շարժիչների առանցքակալներում քսուք 1-13-ը փոխարինում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ։
բնութագիր
Ցուցանիշի անվանումը | РИКОС Քսուք 1-13 |
---|---|
Արտաքին տեսքը | Բաց դարչնագույնից մուգ դարչնագույն միասեռ քսուք |
Կաթիլացման ջերմաստիճանը | Ոչ ցածր120օC |
Կոլոիդային կայունություն | Ոչ ավել 20%, |
Թափանցելիությունը 25օC պայմաններում, մմ 10-1 | 180-250 |
Ամրության սահման, Պա,ոչ պակաս | 150 (80օC պայմաններում) |
Ջրի զանգվածային բաժին | Ոչ ավել 0․75% |
ապրանքի հարցում