SPECAVTOMAT Էմուլսոլ ԷԳՏ
Ապրանքի նկարագրություն
ԷԳՏ էմուլսոլը յուղման-հովացման տեխնոլոգիական միջոց է։ ԷԳՏ էմուլսոլը նախատեսված է էմուլսիաների պատրաստման համար, որոնք կիրառվում են կտրման և ճնշման միջոցով մետաղների մշակման ժամանակ։ Կիրառվում է 3-15%-անոց էմուլսիաների տեսքով սայրով և հղկիչ վերամշակման գործողություններում, ինչպես նաև որպես աշխատանքային հեղուկ հանքային սարքավորումների հիդրոհամակարգերի համար։
ԷԳՏ տեսակի էմուլսոլից էմուլսիայի պատրաստման հրահանգ
Ջրի մեջ լուծվող Էմուլսոլներից էմուլսիաների պատրաստումը բաղկացած է երկու հիմնական փուլերից՝ էմուլսոլ-կոնցենտրատի, ջրի նախապատրաստումը և դրանց խառնումը։
Նախքան էմուլսիայի պատրաստումը էմուլսոլ-կոնցենտրատը անհրաժեշտ է լավ խառնել միասեռ զանգված ստանալու համար, քանի որ պահպանման ժամանակ էմուլսոլները կարող են արտազատել մինչև 1% յուղ։
Էմուլսիայի պատրաստման համար կարող է օգտագործվել տեխնիկական ջուր (2-7 մգ-էկվ/դմ3 ընդհանուր կարծրությամբ), գոլորշու կոնդենսատ կամ գոլորշու կոնդենսատի և տեխնիկական ջրի խառնուրդը, որը ապահովում է պահանջվող կարծրությունը։
Ձեռնարկության տեխնիկական փաստաթղթերում ամրագրված որոշակի տոկոսային խտության (3-15%) էմուլսիայի պատրաստումը իրենից ներկայացնում է էմուլսոլ-կոնցենտրատի որոշակի քանակի արագ միախառնում ջրի հետ։
Ոչ մեծ ծավալների արագ միախառնումը կարելի է իրականացնել կամ փքման (барбатирование) միջոցով, կամ շրջանակային կամ պրոպելլերային խառնիչով սարքավորված տարայում։ Էմուլսիայի մեծ ծավալների պատրաստման համար կիրառում են համագործարանային կամ արտադրամասային կենտրոնացված համակարգեր։ Էմուլսիաների պատրաստման համար նախատեսված տարայի մեջ լցնում են մինչև 20-350C տաքացված ջրի որոշակի ծավալ և միացնում են խառնարանը։ Դրանից հետո ջրի մեջ արագ խառնման հետ զուգահեռ բարակ շիթով ավելացնում են նախապես խառնված էմուլսոլ-կոնցենտրատը հաշվարկված քանակով։ Խառնումը շարունակում են մինչև կաթնագույն միասեռ էմուլսիայի ստացումը։
Ջրի կարծրության նվազեցման նպատակով (կարծրությունը բարձր է 7 մգ-էկվ/դմ3-ից), էմուլսոլներում պարունակվող ազատ թթուների չեզոքացման նպատակով խորհուրդ ենք տալիս թարմ պատրաստված էմուլսիայի մեջ ավելացնել կրածնավորած սոդա էմուլսիայի ծավալի 0,2-0,3%-ի չափով կամ մինչև 0,2% տրինատրիֆոսֆատ։
Միասեռ էմուլսիայի ստացումից հետո անց է կացվում ստացված էմուլսիայի խտության և ֆիզիկաքիմիական հատկությունների հսկողություն ըստ տեխնիկական պայմանների։
ապրանքի հարցում