kuprsintez купрсинтез կուպրսինթեզ трансформаторное տրանսմիսիոն трансмиссионное Transmission Hydraulic հիդրավլիկ гидравлическое Масло Oil Յուղ Nigrol-L UTEKS ЮТЕКС ИГП IGP-18-30-38-40 VG

UTEKS ИГП-18

10 Դր․

Հիդրավլիկ  յուղ

Clear

Ապրանքի  նկարագրությունը

Մետաղահատ հաստոցների, ավտոմատ հոսքերի, մամլիչային և այլ արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերի համար որպես աշխատանքային հեղուկներ օգտագործվող յուղեր։ Հիդրավլիկ շարժակի կիրառման մասշտաբներն էապես ընդլայնվել են։ Փաստացի անհնար է նշել արդյունաբերության այնպիսի ճյուղ, որտեղ հիդրավլիկ շարժակը չկիրառվեր։ Հիդրավլիկ սարքավորումների զարգացումն ուղեկցվում է աշխատանքային հզորությունների և ծանրաբեռնվածությունների ավելացմամբ, ինչով պայմանավորված մեծանում են պահանջները հիդրավլիկ համակարգերի համար յուղերի շահագործման հատկությունների նկատմամբ։  Ներկա պահին մշակված է այդ համակարգերի համար բարելավված հակաօքսիդացման, հակակոռոզիոն, մաշվածությանը դիմակայող և մեծ ծանրաբեռնվածությունից սարքերը պաշտպանող հատկություններ ունեցող յուղերի արդյունաբերական արտադրությունը։ Դրան զուգահեռ տարածված են չափավոր ջերմաստիճանների և ճնշումների պայմաններում աշխատող հիդրավլիկ համակարգեր, որոնց աշխատունակությունն ապահովվում է առանց հավելումների նավթային յուղերով։ Հիդրավլիկ համակարգերի աշխատանքային պայմանների լայն դիապազոնի և յուղելու նյութերին ներկայացվող շահագործման պահանջներին համապատասխան՝ արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերի համար յուղերը պայմանականորեն բաժանում են չորս խմբերի։

ԻԳՊ-18-ը խոր սելեկտիվ մաքրման թորվածքային, մնացորդային և թորվածքայինի ու մնացորդայինի խառնուրդներ ծծմբային նավթերից, հակաօքսիդային, հակակոռոզիոն, մաշվածության դեմ և հակափրփուր հավելումներով յուղ է։  ԻԳՊ շարքի յուղերը հանդիսանում են հիմնական յուղեր մետաղահատ հաստոցների, ավոտմատ հոսքերի, ծանր մամլիչների և այլ արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերի համար։ ԻԳՊ-18 – ԻԳՊ-49 և ՎՆԻԻՆՊ-403 մակնիշների յուղերը հիմնականում կիրառում են հայրենական և արտասահմանյան հաստոցների հիդրոշարժակներում  տնտեսության տարբեր ճյուղերում։ ՎՆԻԻՆՊ-403 յուղն իր նշանակությամբ և հատկություններով նույնական է ԻԳՊ-30 յուղին։ ԻԳՊ-72-ԻԳՊ-114 մակնիշի յուղերն օգտագործում են ծանր մամլիչային սարքավորման հիդրավլիկ համակարգերում։

բնութագիր

ՑուցանիշներИГП-18
Խտությունը կգ/մ3, ոչ ավել880 (885)
Կինեմատիկ մածուցիկություն 400C պայմաններում, մմ224-30
Մածուցիկության ինդեքս, ոչ պակաս90
Ջերմաստիճանը 0C․ բաց հալքանոթում բռնկման, ոչ պակաս180
Սառեցման (թանձրացման), ոչ բարձր-15
Զանգվածային բաժին․ ցինկի, ոչ պակաս0.04
ծծմբի, ոչ ավել1.0
Գույնը, ЦНТ միավոր, ոչ ավել3.0
փրփուրի կայունությունը, սմ3, ոչ ավել 24 0C պայմաններում50/5
94 0C պայմաններում50/5
24 0C պայմաններում 94 0C պայմաններում փորձարկումից հետո50/5
Կոռոզիոն ազդեցությունը պղնձի վրա
Հակակոռոզիոն հատկությունները․ կոռոզիայի աստիճանըԲացակայում են

ապրանքի հարցում

 

     

    You may also like…


    Privacy Preference Center