UTEKS ИГП-30
Հիդրավլիկ յուղ
Ապրանքի նկարագրությունը
Մետաղահատ հաստոցների, ավտոմատ հոսքերի, մամլիչային և այլ արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերի համար որպես աշխատանքային հեղուկներ օգտագործվող յուղեր։ Հիդրավլիկ շարժակի կիրառման մասշտաբներն էապես ընդլայնվել են։ Փաստացի անհնար է նշել արդյունաբերության այնպիսի ճյուղ, որտեղ հիդրավլիկ շարժակը չկիրառվեր։ Հիդրավլիկ սարքավորումների զարգացումն ուղեկցվում է աշխատանքային հզորությունների և ծանրաբեռնվածությունների ավելացմամբ, ինչով պայմանավորված մեծանում են պահանջները հիդրավլիկ համակարգերի համար յուղերի շահագործման հատկությունների նկատմամբ։ Ներկա պահին մշակված է այդ համակարգերի համար բարելավված հակաօքսիդացման, հակակոռոզիոն, մաշվածությանը դիմակայող և մեծ ծանրաբեռնվածությունից սարքերը պաշտպանող հատկություններ ունեցող յուղերի արդյունաբերական արտադրությունը։ Դրան զուգահեռ տարածված են չափավոր ջերմաստիճանների և ճնշումների պայմաններում աշխատող հիդրավլիկ համակարգեր, որոնց աշխատունակությունն ապահովվում է առանց հավելումների նավթային յուղերով։ Հիդրավլիկ համակարգերի աշխատանքային պայմանների լայն դիապազոնի և յուղելու նյութերին ներկայացվող շահագործման պահանջներին համապատասխան՝ արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերի համար յուղերը պայմանականորեն բաժանում են չորս խմբերի։
ԻԳՊ-30-ը խոր սելեկտիվ մաքրման թորվածքային, մնացորդային և թորվածքայինի ու մնացորդայինի խառնուրդներ ծծմբային նավթերից, հակաօքսիդային, հակակոռոզիոն, մաշվածության դեմ և հակափրփուր հավելումներով յուղ է։ ԻԳՊ շարքի յուղերը հանդիսանում են հիմնական յուղեր մետաղահատ հաստոցների, ավոտմատ հոսքերի, ծանր մամլիչների և այլ արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերի համար։ ԻԳՊ-18 – ԻԳՊ-49 և ՎՆԻԻՆՊ-403 մակնիշների յուղերը հիմնականում կիրառում են հայրենական և արտասահմանյան հաստոցների հիդրոշարժակներում տնտեսության տարբեր ճյուղերում։ ՎՆԻԻՆՊ-403 յուղն իր նշանակությամբ և հատկություններով նույնական է ԻԳՊ-30 յուղին։ ԻԳՊ-72-ԻԳՊ-114 մակնիշի յուղերն օգտագործում են ծանր մամլիչային սարքավորման հիդրավլիկ համակարգերում։
բնութագիր
Ցուցանիշներ | ИГП-30 |
---|---|
Խտությունը կգ/մ3, ոչ ավել | 885 |
Կինեմատիկ մածուցիկություն 400C պայմաններում, մմ2/վ | 39-50 |
Մածուցիկության ինդեքս, ոչ պակաս | 90 |
Ջերմաստիճանը 0C․ բաց հալքանոթում բռնկման, ոչ պակաս | 200 |
Սառեցման (թանձրացման), ոչ բարձր | -15 |
Զանգվածային բաժին․ ցինկի, ոչ պակաս | 0.04 |
ծծմբի, ոչ ավել | 1.0 |
Գույնը, ЦНТ միավոր, ոչ ավել | 3.5 |
փրփուրի կայունությունը, սմ3, ոչ ավել 24 0C պայմաններում | 50/5 |
94 0C պայմաններում | 50/5 |
24 0C պայմաններում 94 0C պայմաններում փորձարկումից հետո | 50/5 |
Կոռոզիոն ազդեցությունը պղնձի վրա | – |
Հակակոռոզիոն հատկությունները․ կոռոզիայի աստիճանը | Բացակայում են |
ապրանքի հարցում