kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Յարնեֆտ yarneft ярнефть Արդյունաբերական յուղ Индустриальное масло Industrial oil И-12А

Yarneft Յուղ И-12А

Ապրանքի  նկարագրությունը

Արդյունաբերական յուղ И-12А (ԳՈՍՏ 20799-88) ընդհանուր նշանակության յուղ, թորվածքային,  սելեկտիվ մաքրմամբ ծծմբային նավթերից։ Չի պարունակում հավելանյութեր։

Կիրառության ոլորտը

Ծառայում է սռնակների, բամբակ մանող և այլ մեքենաների իլիկների յուղման համար, կոտոնային և միացնող տրիկոտաժային մեքենաների հանգույցների համար, մինչև 5 հազ, րոպե-1 պտտման հաճախականությամբ աշխատող մետաղ կտրող հաստոցների իլիկների համար, ներտաշող, փայլեցնող և այլ հաստողների ուղղորդող հենարանների համար, օղակային յուղման համակարգով ցածր հզորության էլեկտրական շարժիչների առանցքակալների համար, որպես աշխատանքային հեղուկ ծավալային հիդրավլիկ շարժակներում, որոնք աշխատում են փակ տարածությունում և բաց երկնքի տակ, ամոնիակի ճնշակների մխոցային խմբի և շատ այլ տեսակի սարքավորումների համար: И-12А յուղն օգտագործում են նաև հավելանյութերով յուղերի պատրաստման համար, պլաստիկ հակաշփման և պահպանիչ յուղերի, էմուլսիապատող խառնուրդների, տեխնոլոգիական քսուքների և հեղուկների պատրաստման համար: