Yarneft Յուղ И-5А
Ապրանքի նկարագրությունը
Արդյունաբերական յուղ И-5А (ԳՈՍՏ 20799-88) ընդհանուր նշանակության յուղ, թորվածքային, սելեկտիվ մաքրմամբ ցածր ծծմբային և ծծմբային նավթերից։ Չի պարունակում հավելանյութեր։
Կիրառության ոլորտը
Կիրառում են արդյունաբերության տարբեր ճյուղերում առավել լայն տարածված թեթև ծանրաբեռնվածության, բարձր արագության հանգույցների և մեխանիզմների, մանող և ոլորող մեքենաների առանցքակալների և սռնակալների, մետաղ կտրող հաստոցների հղկման անիվների իլիկների և 15-35 հազ․րոպե-1 պտտման հաճախականությամբ աշխատող այլ հաստոցների յուղման համար, որոնց աշխատանքի պայմանները հատուկ պահանջներ չեն ներկայացնում յուղերի հակաօքսիդացման և հակակոռոզիոն հատկություններին։ И-5А յուղը օգտագործում են նաև չափող և հսկող սարքերի և այլ թեթև ծանրաբեռնվածության հանգույցների յուղման համար։ Բացի դրանից, կիրառում են մանրաթելերի յուղման համար և յուղերի, քսուքների և ռետինների արտադրությունում, կաշիների յուղման համար, մածուկների, մազտաքների, լուսամուտի մածկանի և այլնի պատրաստման համար։ Մի շարք ճյուղերում օգտագործվում է որպես աշխատանքային հեղուկ տարբեր շինարարական մեքենաների հիդրավլիկ համակարգերի համար։
Կարելի է փոխարինել ИЛС-5 կամ И-8А յուղով։