kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Յարնեֆտ yarneft ярнефть Արդյունաբերական յուղ Индустриальное масло Industrial oil И-50А

Yarneft Յուղ И-50А

Ապրանքի  նկարագրությունը

Արդյունաբերական յուղ И-50А (ԳՈՍՏ 20799-88) ընդհանուր նշանակության յուղ` ծծմբային և ցածր ծծմբային նավթերից սելեկտիվ մաքրմամբ ստացված թորվածքային կամ թորվածքայինի և մնացորդայինի խառնուրդ։  Չի պարունակում հավելանյութեր։

Կիրառության  ոլորտը

Կիրառում են որպես աշխատանքային քսուքներ հաստոցային սարքավորումների, ավտոմատ հոսքերի, մամլիչների հիդրավլիկ համակարգերում, հաստոցների ճոճումն ու սահումն ուղղորդող թեթև և միջին ծանրաբեռնվածության հատուկ յուղ չպահանջող ատամնավոր փոխանցումների և այլ մեխանիզմների յուղման համար։ И-50А յուղն առավել լայնորեն օգտագործում են արդյունաբերական սարքավորումների հիդրավլիկ համակարգերում, շինարարական, ճանապարհային և բաց երկնքի տակ աշխատող այլ սարքավորումների համար։ Այս կամ այն սարքավորումներում նշված յուղերի օգտագործումը պայմանավորված է դրանց մածուցիկությամբ՝ մածուցիկության ավելացմանը համընթաց յուղերն օգտագործում են առավել ծանրաբեռնված և նվազ արագընթաց սարքավորումներում։ Նշված յուղը կարելի է փոխարինել համապատասխան մածուցիկության յուղերով՝ ИГП-18, ИГП-30, ИГП-38 և ИГП-49: