kuprsintez купрсинтез կուպրսինթեզ 3ton Five-minute engine wash (concentrate) Շարժիչի հինգ րոպեանոց լվացում (խտանյութ) Пятиминутная промывка двигателя (концентрат)

3ton Շարժիչի հինգ րոպեանոց լվացում (խտանյութ)

Ապրանքի նկարագրությունը

Խտացված միջոց շարժիչի յուղային համակարգը աղտոտումից արագ և արդյունավետ մաքրման համար, մխոցներից, կափույրներից, օղակներից վնասակար նստվածքների, կեղտի և այրուքի վերացման համար։ Մաքրում է նաև շարժիչի արտաքին աղտոտվածությունը։ Խորհուրդ է տրվում օգտագործել յուղի յուրաքանչյուր փոխարինման ժամանակ։

Կիրառությունը

Գործարկել շարժիչը և տաքացնել այն մինչև աշխատանքային ջերմաստիճանը։ Անջատել շարժիչը, լցնել  3ton Շարժիչի հինգ րոպեանոց լվացում խտանյութը շարժիչի մեջ առանց աշխատած յուղը թափելու։ Գործարկել շարժիչը 5-10 րոպեով (կախված աղտոտվածության աստիճանից) պարապ պտույտներով։ Անջատել շարժիչը, թափել օգտագործված յուղը և փոխարինել յուղի ֆիլտրը։ Լցնել նոր յուղը Ձեր ավտոմեքենայի շահագործման կանոններին համապատասխան։

Խորհուրդ տրվող համամասնությունը՝

Լվացող հեղուկ/յուղ՝   1:10

Պահպանման երաշխավորված ժամկետը՝  5 տարի։