3ton Շարժիչի հինգ րոպեանոց լվացում (խտանյութ)
Ապրանքի նկարագրությունը
Խտացված միջոց շարժիչի յուղային համակարգը աղտոտումից արագ և արդյունավետ մաքրման համար, մխոցներից, կափույրներից, օղակներից վնասակար նստվածքների, կեղտի և այրուքի վերացման համար։ Մաքրում է նաև շարժիչի արտաքին աղտոտվածությունը։ Խորհուրդ է տրվում օգտագործել յուղի յուրաքանչյուր փոխարինման ժամանակ։
Կիրառությունը
Գործարկել շարժիչը և տաքացնել այն մինչև աշխատանքային ջերմաստիճանը։ Անջատել շարժիչը, լցնել 3ton Շարժիչի հինգ րոպեանոց լվացում խտանյութը շարժիչի մեջ առանց աշխատած յուղը թափելու։ Գործարկել շարժիչը 5-10 րոպեով (կախված աղտոտվածության աստիճանից) պարապ պտույտներով։ Անջատել շարժիչը, թափել օգտագործված յուղը և փոխարինել յուղի ֆիլտրը։ Լցնել նոր յուղը Ձեր ավտոմեքենայի շահագործման կանոններին համապատասխան։
Խորհուրդ տրվող համամասնությունը՝
Լվացող հեղուկ/յուղ՝ 1:10
Պահպանման երաշխավորված ժամկետը՝ 5 տարի։
ապրանքի հարցում