kuprsintez купрсинтез կուպրսինթեզ Standart Քսուք GREASE Смазка ЕР-0 ЕР-3 ЕР-2 гидравлическое հիդրավլիկ hydraulic HLP 46 HLP 32 HL 68

STANDARD Քսուք ЕР-3

Քսուքի  նկարագրությունը

Օգտագործվում է որպես ունիվերսալ բազմաֆունկցիոնալ քսուք շատ հանգույցներում և մեխանիզմներում, որոնք պահանջում են EP (Extreme Pressure) հատկություններով և ծանրաբեռնման բարձր ունակությամբ քսուքներ։ Պարունակում է մեծ արդյունավետություն ունեցող մաշվածության և  մեծ ծանրաբեռնվածությունից սարքերը պաշտպանող EP հավելանյութեր, որոնք քիչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա։

Առավելությունները՝
  • Բարձր մաշվածությունից և մեծ ծանրաբեռնվածությունից սարքերը պաշտպանող EP (Extreme Pressure) հատկություններ, անգերազանցելի ծանրաբեռնման ունակություն։
  • Ջրակայունություն և ջրով լվացման նկատմամբ կայունություն։
  • Գերազանց մեխանիկական կայունություն։
  • Գերազանց խտացնող ունակություն։
  • Բարձր հակակոռոզիոն և հակաօքսիդացման հատկություններ։
  • Կանխում է մաշվածությունը ջերմաստիճանների լայն միջակայքում։
Կիրառությունը՝

ЕР 3  քսուքը հատուկ մշակված է բոլոր տեսակի սարքավորումներն ու մեխանիզմները յուղելու համար։ Քսուքները կատարյալ ընտրություն են հանդիսանում ճանապարհային և արտաճանապարհային տեխնիկայի համար, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ծովային կիրառության, անտառային տնտեսության համար և որպես ունիվերսալ քսուք։ ЕР 3 քսուքն օգտագործվում է մետաղագործական գործարաններում սահման և ճոճման բարձր ծանրաբեռնության սռնիների, ինչպես նաև կիսաջրիկ քսուքի կիրառում պահանջող ռեդուկտորների յուղման համար։