STANDARD Քսուք ЕР-3
Ունիվերսալ բազմաֆունկցիոնալ քսուք
Քսուքի նկարագրությունը
Օգտագործվում է որպես ունիվերսալ բազմաֆունկցիոնալ քսուք շատ հանգույցներում և մեխանիզմներում, որոնք պահանջում են EP (Extreme Pressure) հատկություններով և ծանրաբեռնման բարձր ունակությամբ քսուքներ։ Պարունակում է մեծ արդյունավետություն ունեցող մաշվածության և մեծ ծանրաբեռնվածությունից սարքերը պաշտպանող EP հավելանյութեր, որոնք քիչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա։
Առավելությունները՝
- Բարձր մաշվածությունից և մեծ ծանրաբեռնվածությունից սարքերը պաշտպանող EP (Extreme Pressure) հատկություններ, անգերազանցելի ծանրաբեռնման ունակություն։
- Ջրակայունություն և ջրով լվացման նկատմամբ կայունություն։
- Գերազանց մեխանիկական կայունություն։
- Գերազանց խտացնող ունակություն։
- Բարձր հակակոռոզիոն և հակաօքսիդացման հատկություններ։
- Կանխում է մաշվածությունը ջերմաստիճանների լայն միջակայքում։
Կիրառությունը՝
ЕР 3 քսուքը հատուկ մշակված է բոլոր տեսակի սարքավորումներն ու մեխանիզմները յուղելու համար։ Քսուքները կատարյալ ընտրություն են հանդիսանում ճանապարհային և արտաճանապարհային տեխնիկայի համար, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ծովային կիրառության, անտառային տնտեսության համար և որպես ունիվերսալ քսուք։ ЕР 3 քսուքն օգտագործվում է մետաղագործական գործարաններում սահման և ճոճման բարձր ծանրաբեռնության սռնիների, ինչպես նաև կիսաջրիկ քսուքի կիրառում պահանջող ռեդուկտորների յուղման համար։
բնութագիր
Ցուցանիշի անվանումը | STANDARD Քսուք ЕР 3 |
---|---|
Խտության դասն ըստ NLGI | 3 |
Բազային յուղ | Հանքային |
Խտացուցիչ | Լիթիումային |
Բազային յուղի մածուցիկություն, cSt 400C պայմաններում | 100 |
Բազային յուղի մածուցիկություն, cSt 1000C պայմաններում | 13 |
Կաթիլացման ջերմաստիճանը | 180C |
Պղնձե թիթեղի կոռոզիան 24 ժամվա ընթացքում 1000C պայմաններում | 1b |
Օքսիդացում ըստ Հոֆմանի, կգ/սմ2 | 43952 |
Մեխանիկական կայունություն | -20/+45 |
Եռակցման ծանրաբեռնվածությունը քառագունդ շփման մեքենայի վրա, կգ | 250 |
Աշխատանքային թափանցումը 250C և 60 պտույտի պայմաններում, 0,1 մմ | 220-250 |
Կայունություն ջրով լվացման հանդեպ, % | 2 |
Կիրառման ջերմաստիճանային միջակայք, C | -25-ից +120 |
ապրանքի հարցում