STANDARD HLP 46
Հիդրավլիկ յուղ
Ապրանքի նկարագրությունը
HLP շարքի յուղման նյութերը նախատեսված են մաշվածության դեմ հատկություններով հեղուկների օգտագործում պահանջող հիդրավլիկ համակարգերի համար։ Դրանք արտադրվում են ընտրված և մանրամասն մաքրված հանքային բաղադրատարրերի միակցությունից։ Յուղերի բաղադրության մեջ մտնում են բարձրորակ բաղադրատարրեր, որոնք ենթարկվել են մանրազնին մշակման և մաքրման, ինչպես նաև հատուկ հավելանյութեր, որոնք բարելավում են մաշվածությունից պաշտպանությունը։ Տվյալ նոր շարքի յուղերը հանդիսանում են ավելի էկոլոգիապես մաքուր և ունեն շուկայում ներկայացված HLP շարքի այլ ապրանքներին բնորոշ հատկություններ։
Խորհուրդներ կիրառության վերաբերյալ
Տվյալ շարքի յուղերը հարմար են հիդրավլիկ համակարգերի մեծամասնության համար, ներառյալ նրանց, որոնք պահանջում են մաշվածությունից հատուկ պաշտպանություն, արդյունաբերությունում, ինչպես նաև մեքենաշինությունում (ինքնաբեռնաթափերը, շինարարական տեխնիկան և այլն)՝ անկախ դրանց մեջ օգտագործվող պոմպի տեսակից, ինչպես նաև անկախ աշխատանքային ճնշումից։
Հատկությունները
- օքսիդացման, հնացման և նստվածքի առաջացման բարձր դիմադրողականություն,
- սառեցման (թանձրացման) ցածր ջերմաստիճան,
- մածուցիկության բարձր ինդեքս,
- համատեղելի է թանձրացնող միացությունների հետ,
- գերազանց հակափրփրացնող հատկություններ,
- արդյունավետ պաշտպանույթուն մաշվածությունից,
- ջրի առանձնացման գերազանց ունակություն։
Որակի ստանդարտները
- DIN 51524 Մաս 2 (HLP)
- ISO 6743/4 (HM)
բնութագիր
Ցուցանիշի անվանումը | STANDARD HLP 46 Մածուցիկության դաս |
---|---|
Կինեմատիկ մածուցիկություն, մմ2/վ | 46 |
Յուղի թթվային թիվ, ոչ ավել | 1.1% |
Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, ոչ ցածր | 2020C |
Սառեցման (թանձրացման) ջերմաստիճանը, ոչ բարձր,0C | մինուս 33 |
Մեխանիկական խառնուրդների զանգվածային բաժին, ոչ ավել, % | բացակայում են |
Ջրի զանգվածային բաժին, ոչ ավել, % | բացակայում է |
Ջրի մեջ լուծվող թթուների և ալկալների զանգվածային բաժին | բացակայում են |
Խտությունը 200C պայմաններում, ոչ ավել | 0,882 գ/սմ3 |
Գույնը ЦНТ գունաչափի վրա, ոչ ավել, ЦНТ միավոր | 3.0 |
Մածուցիկության ինդեքս | 95 |
ապրանքի հարցում