Spectrol Turbo Universal SAE 10W-40 API CG-4/SJ
Ապրանքի նկարագրությունը
Spectrol Turbo Universal 10W-40 բարձրորակ կիսասինթետիկ ունիվերսալ, բոլոր եղանակների համար նախատեսված շարժիչի յուղ է, պատրաստված առաջատար համաշխարհային արտադրողների ժամանակակից բաղադրամասերից։
Կիրառության ոլորտը
Spectrol Turbo Universal 10W-40 նախատեսված է ցանկացած մոդիֆիկացիայի բենզինային և դիզելային շարժիչներում, այդ թվում՝ տուրբոներմղումով և կատալիտիկ փոխարկիչով բարձր հզորության շարժիչներում կիրառության համար։ Ինչպես նաև նախատեսված է ամենախիստ ռեժիմներում շահագործման համար։
Առավելությունները
- էապես գերազանցում է յուղերի տվյալ դասի նկատմամբ API պահանջները,
- ստեղծում է գերկայուն յուղային թաղանթ,
- պաշտպանում է քաղաքային շահագործման պայմաններում նույնիսկ վատ վառելիքով աշխատող շարժիչը,
- կանխում է տուրբոշարժիչի առանցքակալների վրա նստվածքների առաջացումը և դրանց գերտաքացումը,
- մաքսիմալ նվազեցնում է մխոցների և օղակների վրա լաքի առաջացումը և գլանի ողորկացումը։
Համապատասխանում է պահանջներին
SAE 10W-40, API CG-4/SJ, ACEA A3/B3/B4-08, E2-96, MB 228.3, MAN M3275, MTU Type 2